National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.06.2021
Էստոնիայի դեսպանը` ՀՀ խորհրդարանում
1 / 3

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը հունիսի 15-ին հանդիպեց Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդիին:

Անուշ Բեղլոյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, կարեւորեց հայ-էստոնական երկկողմ հարաբերությունների խորացումը, միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը:

Պատգամավորն անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ներկայացրեց Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները՝ ընդգծելով, որ դրանց վերաբերյալ ստացել են դրական արձագանք նաեւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Նրա դիտարկմամբ՝ գալիք ընտրությունները քաղաքական ծրագրերի մրցակցություն է եւ ոչ թե անհատների:

Անուշ Բեղլոյանը շնորհակալություն հայտնեց Էստոնիայի խորհրդարանին, բարեկամական խմբին ռազմագերիների վերադարձի, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների վերաբերյալ հստակ դիրքորոշումներ ներկայացնելու համար:

Բարեկամական խմբի ղեկավարը բարձրացրեց հայ գերիներին պատանդ պահելու հարցը` նշելով, որ այն միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում է: Անդրադարձ կատարվեց նաեւ հայկական մշակութային ու հոգեւոր կոթողների պահպանության հարցին, կարեւորվեց միջազգային հանրության եւ բարեկամ երկրների ընդգծված վերաբերմունքն ու գործուն քայլերը:

Պատգամավորը շնորհակալություն հայտնեց նաեւ ԵԽ-ին ստեղծված իրավիճակում մի շարք հայտարարություններով հանդես գալու համար:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առաջացած սահմանազատման հարցին՝ կողմերը կարեւորեցին ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող դիտորդների ներգրավվածությունը նաեւ այս գործընթացում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am